Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վանեցյանի կոռուպցիոներ քեռին՝ ՊԵԿ-ում միավորված բաժնի պետ. Ով է նպաստում նրա կարիերայի աճին. «Ժամանակ»

Վանեցյանի կոռուպցիոներ քեռին՝ ՊԵԿ-ում միավորված բաժնի պետ. Ով է նպաստում նրա կարիերայի աճին. «Ժամանակ»

11:40 | 21.02.2020 | Քաղաքականություն

Վանեցյանի կոռուպցիոներ քեռին՝ ՊԵԿ-ում միավորված բաժնի պետ. Ով է նպաստում նրա կարիերայի աճին. «Ժամանակ»

«ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քեռին հայտնի զարգացումներից հետո ոչ միայն շարունակում է աշխատել ՊԵԿ-ում, այլև օրերս ՊԵԿ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում դարձել է միավորված բաժնի պետ։ Արթուր Վանեցյանի քեռին՝ Արամ Ազարյանը, ավելի վաղ զբաղեցնում էր Արարատյան մաքսատան բաժնի պետի պաշտոնը։ Ազարյանը նախկինում էլ է աշխատել հարկային ու մաքսային համակարգում, երկար տարիներ հարկային տեսուչ է եղել, եղել է Արաբկիրի հարկայինում և այդ ժամանակահատվածում հասցրել է մի քանի անգամ հեռացվել աշխատանքից կոռուպցիոն սկանդալների կենտրոնում հայտնվելու պատճառով, սակայն մշտապես գտնվել են մարդիկ, որոնք միջնորդել են նրան աշխատանքի վերականգնելու հարցում:

Մասնավորապես, նրա քույրը՝ Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, որը երկար տարիներ աշխատել է նախագահականում, զբաղեցրել է կադրերի վարչության պետի պաշտոնը, իսկ հեղափոխությունից հետո՝ նաև քրոջ որդին։

Իսկ թե Վանեցյանի պաշտոնանկությունից հետո ով է նպաստում Ազարյանի կարիերայի աճին և ինչու, հասկանալի չէ»։ 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси