Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ի՞նչ հարցեր են ներառված Հայաստան-Արցախ ԱԽ համատեղ նիստում. հնարավոր է ռիսկային` լարված վիճակ լինի. «Հրապարակ»

Ի՞նչ հարցեր են ներառված Հայաստան-Արցախ ԱԽ համատեղ նիստում. հնարավոր է ռիսկային` լարված վիճակ լինի. «Հրապարակ»

08:45 | 21.02.2020 | Մամուլ

Ի՞նչ հարցեր են ներառված Հայաստան-Արցախ ԱԽ համատեղ նիստում. հնարավոր է ռիսկային` լարված վիճակ լինի. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը տեղի կունենա փետրվարի 22-23-ին։ Այս անգամ եւս կանցկացվի մեզ մոտ` Ստեփանակերտում, ու այնպես չէ, որ այն ֆորսմաժորային է` կապված վերջերս բանակում տեղի ունեցած միջադեպերի, կադրային շարժերի հետ: Օրակարգում այդ հարցերն ընդգրկված են, բայց նիստը պլանավորված է` հերթականն է։ Բացի այդ հարցերից, կքննարկվի նաեւ ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերի հարցը, մասնավորապես հարավով անցնող Հադրութ-Ջաբրայիլ-Գորիս՝ մեծ կարեւորություն ներկայացնող ճանապարհի խնդիրը, թե որ փուլում է գտնվում այն»,- ասաց արցախյան աղբյուրը:

Արցախի ներքաղաքական, ընտրությունների հարցերը չե՞ն քննարկվելու․ տեսակետ կա, որ միտինգներ, սրացումներ են սպասվում։ «Չկա նման բան, հարցն էլ ներառված չէ օրակարգում, այլ հարց է, որ ընտրությունների բուն օրերին, սպասվող երկրորդ փուլի հետ կապված՝ հնարավոր է սահմանում ռիսկային` լարված վիճակ լինի, ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի հետ կապված, ինչն էլ մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է»:

Բայց չէ՞ որ ընտրությունների ժամանակ փոխադարձ պայմանավորվածություններ են գործել` չկրակելու եւ այլնի մասով։

«Տարածաշրջանում բավականին բարդ, անկանխատեսելի իրավիճակ է։ Մեր 2 երկրների ԱԽ համատեղ նիստերն այդ առումով նաեւ ուրույն մեսիջ են բոլորին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси