Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանն ամենառազմականացված երկիրն է Եվրոպայում, 3-րդը՝ աշխարհում․ BICC

Հայաստանն ամենառազմականացված երկիրն է Եվրոպայում, 3-րդը՝ աշխարհում․ BICC

16:13 | 20.02.2020 | Քաղաքականություն

Աշխարհի «ամենառազմականացված» երկրների շարքում Հայաստանը պահպանել է իր բարձր դիրքն ու այժմ երրորդն է աշխարհում․ այս ցուցանիշով մեր երկիրը զիջում է միայն Իսրայելին ու Սինգապուրին։ Իսկ եվրոպական երկրների մեջ Հայաստանն ամենաբարձր դիրքն ունի։ Այս եզրակացությանն է եկել գերմանական BICC հետազոտական կազմակերպությունը։ Արդյունքում՝ Հայաստանն ունի 860 միավոր։

Իսկ Ադրբեջանը 799,1 միավորով 10-րդ տեղում է։ Այս ցանկում հարևան պետությունը չէր հայտնվել 2 տարի շարունակ։ Այն միակ պետությունն է, որ այս տարի է մտել առաջատար տասնյակ։ Իսկ «առաջատարների» աղյուսակն ունի հետևյալ տեսքը։ Պետությունը Ցուցիչը Տեղը Իսրայել 891,7 1 Սինգապուր 860,5 2 Հայաստան 853,6 3 Կիպրոս 828,2 4 Հարավային Կորեա 821,3 5 Ռուսաստան 818,5 6 Հունաստան 818,3 7 Հորդանան 807,4 8 Բելառուս 799,1 9 Ադրբեջան 799,1 10 Կազմակերպությունն ամեն տարի երկրների ռազմականացվածությունը չափում է մի քանի չափորոշիչներով։ Սակայն խնդիրն այն է, որ այդ չափանիշները համեմատական են երկրի բնակչության, ֆինանսների և այլ թվերի հետ, ինչի հետևանքով, օրինակ` հարևան Ադրբեջանը ավելի քիչ ռազմականացված է համարվում, քան Հայաստանը։ Հետազոտությունն արվում է վեց չափանիշների հիման վրա.

Երկրի ռազմական ծախսերի տոկոսը՝ նույն երկրի ՀՆԱ-ի մեջ Երկրի ռազմական ծախսերի հարաբերությունը երկրի առողջապահական ծախսերին Երկրի զինված ուժերի ու այլ զորքերի (ռազմականացված ստորաբաժանումների) անձնակազմի քանակի հարաբերությունը երկրի ընդհանուր բնակչության քանակին Երկրի զինված ուժերի և այլ զորքերի (ռազմականացված ստորաբաժանումների) պահեստի զինծառայողների քանակի հարաբերությունը երկրի ընդհանուր բնակչության քանակին Երկրի զինված ուժերի ու այլ զորքերի (ռազմականացված ստորաբաժանումների) անձնակազմի քանակի հարաբերությունը երկրի բժշկական անձնակազմի քանակին Երկրի ԶՈւ և այլ զորքերի ծանր սպառազինության ընդհանուր քանակի հարաբերությունը երկրի ամբողջ բնակչության քանակին: Չափանիշների թվային արդյունքները համադրվում են ու նորմալիզացվում 0-ից 1000 սանդղակով, որի արդյունքում ստացվում է ամեն երկրի առանձին ինդեքսը, որով էլ երկրները զբաղեցնում են այս կամ այն տեղը: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси