
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2118-ի
14:20 | 20.02.2020 | Քաղաքականություն
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբով վարակման ընդհանուր թիվը հասել է 74.570-ի, որոնցից 2118-ը մահացել է, ասվում է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում վարակի 394 նոր դեպք է գրանցվել, բուժվել է 1779 մարդ։