Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հանրաքվեի համար հատկացվող գումարը, ի վերջո, ներհոսելու է տնտեսություն․ Փաշինյան

Հանրաքվեի համար հատկացվող գումարը, ի վերջո, ներհոսելու է տնտեսություն․ Փաշինյան

13:36 | 20.02.2020 | Քաղաքականություն

Կառավարությունը 3 միլիարդ 447 միլիոն դրամ է հատկացնելու Սահմանադրական հանրաքվեի անցկացմանը։ Գործադիրի նիստում այս որոշման քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանխատեսեց, որ շահարկումներ կլինեն այս գումարի ծախսի վերաբերյալ և ներկայացրեց իրենց մոտեցումը։ «Նախ` ես ուզում եմ ասել, որ էդ ծախսվող գումարը, ի վերջո, էլի ներհոսելու է տնտեսություն … և երկրորդը, ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովելու համար, այո´, պետք է ծախսվեն գումարներ»,- ասաց Փաշինյանը։ Նա շարունակեց, որ գումարներ են ծախսվել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ընդհանրապես բոլոր ընտրությունների վրա։ Իր խոսքը նա եզրափակեց նրանով, որ ժողովրդավարությունը և ընդհանրապես պետական կառավարությունը ծախսեր են ենթադրում։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси