Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել. առաջիկայում կթանկանա ոչ միայն տեղական, այլ նաեւ ներկրված ծխախոտը «Ժողովուրդ»

ՀՀ ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել. առաջիկայում կթանկանա ոչ միայն տեղական, այլ նաեւ ներկրված ծխախոտը «Ժողովուրդ»

09:40 | 20.02.2020 | Մամուլ

«Հայաստանի ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին օրերին թանկացել է հիմնականում հայկական արտադրության ծխախոտը: Այսպես, մեր շրջայցի արդյունքում արձանագրեցինք, որ «Գառնի» տեսակի սիգարետի մեկ տուփի գինը բարձրացել է 20 դրամով, այն 380 դրամից դարձել է 400 դրամ:

Հայկական արտադրության մյուս տեսակի սիգարետը՝ «Վան»-ը, թանկացել է 30 դրամով՝ 350 դրա­մից դառնալով 380 դրամ: «/IP»-ը 20 դրամով է թանկացել՝ նախկին 380 դրամի փոխարեն, այն վերջին օրերին վաճառվում է 400 դրամով:

Բայց մաս­նագետների կանխատեսումներով՝ ծխախոտի շուկայում առաջիկայում կսկսվի թանկացումների նոր ալիք, եւ կբարձրանան ոչ միայն տեղական արտադրության սիգարետները, այլեւ ներկրվածը:

Խնդիրն այն է, որ 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատե­սակների վրա սկսել են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ:

Բացի այս, շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկա­յին բեռի նվազեցման հետեւանքով նախորդ տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Այս ճանապարհով կառավարությունը մտադիր է պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси