Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։

Կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։

21:45 | 19.02.2020 | Քաղաքականություն

 

Կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։

Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքի էջում գրել է, որ կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգեբարձուների խորհուրդի նիստը

Մասնավորաբար նշվում է․

2020թ. փետրվարի 19-ին տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որտեղ ամփոփվել են 2019թ. աշխատանքները և նախանշվել 2020թ. անելիքները:

Նիստին մասնակցել են «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուներ Լենա Նազարյանը, Վահագն Թևոսյանը, Սերժ Թանկյանը (առցանց), Վահան Վարդապետյանը, Սառա Անջարգոլյանը և Լուսինե Քասարջյանը:

Խորհուրդը գոհունակությամբ արձանագրեց Հիմնադրամի հանդեպ վստահության աճը՝ պրոֆեսիոնալ մոտեցման, հաշվետու աշխատանքի և ծրագրերի հանրային կարևորության շնորհիվ:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը Խորհրդին ներկայացրեց ավարտված, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը: Որպես 2019թ. ձեռքբերումներ՝ նշվել են 48 կրթաթոշակառուի ֆինանսավորումը՝ արտերկրում Հայաստանի զարգացման համար առաջնային մասնագիտություններ ուսանելու նպատակով, Մեղրիի մանկապարտեզի հիմնանորոգման մեկնարկը, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի համաֆինանսավորումը, «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրի նախապատրաստումն Արցախում, Աջակցությունը դասական երաժշտության կոլեկտիվներին և ոլորտի զարգացմանը միտված ծրագրերը, մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված «Սիլք Նոութ» փառատոնը և այլն:

Վերահաստատվել է, որ Հիմնադրամը կշարունակի ծրագրեր իրականացնել հանրային առողջության, կրթության, մշակույթի, բնապահպանության և սոցիալական ոլորտներում: Խորհուրդը 2020թ. համար առաջնային է համարել «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» և «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորմում» ծրագրերը, որոնք ներառում են վերանորոգման, վերազինման, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման բաղադրիչներ: Ընդհանուր առմամբ, արձանագրվել է, որ իրականացվող ծրագրերը պետք է միտված լինեն Հայաստանի համաչափ զարգացմանը, կարողությունների զարգացմանն ու հավասար հնարավորությունների ստեղծմանը:

Խորհուրդը մեկ անգամ ևս բարձր է գնահատել բոլոր նվիրատուների, աջակիցների և գործընկերների ներգրավումը Հիմնադրամի գործունեությանը՝ հանուն ավելի երջանիկ Հայաստան կառուցելու համատեղ նպատակի:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси