Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայ նկարիչների ստեղծած կտավը հանձնվեց Չինաստանի դեսպանությանը՝ ի աջակցություն չին ժողովրդի

Հայ նկարիչների ստեղծած կտավը հանձնվեց Չինաստանի դեսպանությանը՝ ի աջակցություն չին ժողովրդի

18:56 | 19.02.2020 | Հասարակություն

Հայ նկարիչների ստեղծած կտավը հանձնվեց Չինաստանի դեսպանությանը՝ ի աջակցություն չին ժողովրդի

Այսօր՝ Փետրվարի 19-ին ՀՀ նկարիչների միության մեծ ցուցասրահում տեղի ունեցավ «Աղոթք՝ Վուհանի բնակիչների համար, մեկ կտավ՝ ի հավաստումն միասնական զորակցության» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել էր Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, ՀՀ նկարիչների միության կողմից։

Միջոցառման ներկաներին ուղղված իր խոսքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, նշեց․ «Թույլ տվեք ողջունել բոլորին այսօր Հայաստանի նկարիչների միության հարկի տակ անցկացվող այս խորհրդանշական միջոցառմանը, որի նպատակն է մեր զորակցությունը և քաջալերանքը հայտնել բարեկամ Չինաստանին և չին ժողովրդին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում՝ այս անգամ մշակութային արտահայտմամբ։

Մեր ժողովուրդների միջև մշակույթի տարբեր ճյուղերի և տարաբնույթ միջոցառումների միջոցով փոխադարձ կապերը եղել են շարունակական և վերընթաց։ Դրանք նպաստել են մեր ժողովուրդների միջև փոխադարձ ճանաչողության ընդլայնմանն ու բարեկամության ամրապնդմանը։ Եվ ահա այս դժվարին ժամանակներում հայ ժողովուրդը բարեկամ չին ժողովրդի կողքին է»։

Միջոցառման ավարտին ՀՀ ժողովրդական և վաստակաշատ նկարիչների և տաղանդավոր ուսանողների կողմից ստեղծված «ԱՂՈԹՔ» կտավը հանձնվեց ՀՀ Չինաստանի դեսպանությանն՝ ի նշան չին ժողովրդի նկատմամաբ մեծ հարգանքի և աջակցության:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси