Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հանրաքվեի քարոզչության գովազդի 1 րոպեի արժեքը՝ 1000-ից մինչև 100.000 դրամ

Հանրաքվեի քարոզչության գովազդի 1 րոպեի արժեքը՝ 1000-ից մինչև 100.000 դրամ

17:43 | 19.02.2020 | Քաղաքականություն

Հանրաքվեի քարոզչության գովազդի 1 րոպեի արժեքը՝ 1000-ից մինչև 100.000 դրամ

 

Որոշման համաձայն՝ նախընտրական քարոզչության համար ամենաբարձր գինը 1 րոպեի համար սահմանել են «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները: Այս հեռուստաընկերություններում քարոզչության 1 րոպեն կարժենա 100.000 դրամ:

Հանրային հեռուստաընկերության «Առաջին ալիք» հեռուստածրագրում քարոզչական հոլովակի 1 րոպեն կարժենա 50.000 դրամ, իսկ «Հ2» հեռուստաալիքում՝ 60.000 դրամ:

«Ա-թիվի» հեռուստաալիքը 1 րոպեի համար սահմանել է 40.000 դրամ եթերավճար, «Երկիր մեդիա» հեռուստաալիքը՝ 25.000 դրամ, «Կենտրոն»-ը՝ 24.000 դրամ, «Ար»-ը՝ 20.000 դրամ, «Նոր Հայաստան»-ը՝ 16.000 դրամ, «5-րդ ալիք»-ը՝ 6900 դրամ:

«Արմնյուզ» հեռուստաընկերության անունը բացակայում է ՀՌՀ հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում: Սա նշանակում է, որ հեռուստաընկերությունը հավանաբար չի ցանկացել նախընտրական քարոզարշավին վճարովի եթերաժամանակ հատկացնել:

 

Հանրային ռադիոյի եթերում քարոզարշավի 1 րոպեն կարժենա 1200 դրամ: Ռադիոընկերությունները քարոզարշավի 1 րոպեի համար սահմանել են առավելագույնը 4200 դրամ: Ամենացածր վճար սահմանել է «Շանթ» ռադիոծրագիրը. 1 րոպեի համար՝ 1000 դրամ:

Մարզային հեռուստաընկերությունները քարոզարշավի 1 րոպեի համար սահմանել են 1200 դրամից մինչև 21.818 դրամ եթերավճար:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси