Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հրվ. Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման

Հրվ. Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման

15:48 | 19.02.2020 | Քաղաքականություն

Հրվ. Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման

 

Սեուլի Գերագույն դատարանը Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բակին (2008 – 2013 թվականներ) մեղավոր է ճանաչել դրամական միջոցներ յուրացնելու և առանձնապես խոշոր չափերով կաշառքներ ստանալու համար,  հայտնել է Yonhap գործակալությունը: Նշվում է, որ նրա համար խափանման միջոց է ընտրվել 17 տարով ազատազրկումը:

Հաղորդվում է նաև, որ 78-ամյա Լի Մյոն Բակին պարտավորեցրել են տուգանք մոտ 15,7 միլիոն դոլար ընդհանուր գումարով տուգանք վճարել: Նրան կալանքի տակ են վերցրել դատարանի դահլիճում: Դատախազությունը պետության նախկին ղեկավարին կասկածում էր պաշտոնավարման տարիներին DAS ավտոմոբիլային պահեստամասեր արտադրող ընկերության միջոցների յուրացման համար, որի խոշորագույն բաժնետեր էր Լի Մյոն Բակը, նաև Samsung Electronics-ից կաշառքներ ստանալու համար: Լի Մյոն Բակն ավելի վաղ պատիժ էր կրում կոռուպցիայի և կաշառակերության մի շարք մեղադրաքների համար:

2018 թվականի մարտի 22-ին նա կալանավորվել էր, իսկ նույն տարվա հոկտեմբերի 5-ին Սեուլիդատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, սակայն 2019 թվականի մարտին նա գրավով ազատ էր արձակվել՝ նկատի առնելով առողջական վիճակի վատթարացումը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси