Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կա հանրության շատ մեծ զանգված, որը հորդորները լսում է, ՀԴՄ-ների տրամադրման քանակը բարձրանում է. Անանյան

Կա հանրության շատ մեծ զանգված, որը հորդորները լսում է, ՀԴՄ-ների տրամադրման քանակը բարձրանում է. Անանյան

14:13 | 19.02.2020 | Քաղաքականություն

ՀԴՄ-ների տրամադրման քանակը բարձրանում է, նախորդ տարվա համեմատ՝ այս տարի հունվարին 9 մլն-ով ավելի ՀԴՄ է տպվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Կա հանրության շատ մեծ զանգված, որը հորդորները լսում է, իրավագիտակցության մակարդակն էլ է բարձրանում: Դրա հաշվին ՀԴՄ թիվը բարձրանում է: Կա հասարակության մեկ այլ զանգված էլ, որն անընդհատ փորձելու է հարկեր չվճարել, թաքցնել, ստվերում գործել, մեր գործառույթը իրենց բացահայտելն է, հորդորների տեսքով իրենց հարկ վճարելու դաշտ բերելը», - ասաց Անանյանը:

Դիտրակմանը, թե արդյոք ՊԵԿ-ը պատրաստվում է խրախուսել, շահագրգռել քաղաքացիներին ՀԴՄ պահանջելու համար, Անանայանն ասաց.

«Չի կարելի շահագրգռել քաղաքացուն: Երբ դու շահագրգռում ես քաղաքացուն, ասում ես՝ ես գումար կվճարեմ ՀԴՄ վերցնելու համար, ոչ թե ձևավորում ես մշակույթ, այլ շահերի վրա հիմնված փոխհարաբերություն քո քաղաքացու հետ, որը մենք չենք ընդնունում: Պետք է հորդորելով, համոզելով, խնդրելով, պարտադրելով գնանք առաջ»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси