Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանից Հայաստան տանող ճանապարհի վրա կուտակվել է ավելի քան 300 բեռնատար

Ռուսաստանից Հայաստան տանող ճանապարհի վրա կուտակվել է ավելի քան 300 բեռնատար

13:46 | 19.02.2020 | Պատահարներ

Չորեքշաբթի առավոտյան խոշոր բեռնատարների համար փակվել է Վրաստանի մայրուղու այն հատվածը, որը միակ օղակն է Ռուսաստանի և Հայաստանի միջև: «Վրացական ավտոճանապարհի երթևեկությունը ժամը 10:00-ից սահմանափակ է խոշոր բեռնատար մեքենաների համար: Վրաստանի տարածքում մերկասառույց է և ձնաբուք: Կուտակվել է 335 մեծ մեքենա»,- «Ինտերֆաքսը» մեջբերում է Հյուսիսային Օսիայի մասով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր ծառայության հաղորդագրությունը: Նշվում է, որ նախօրեին ձնաբքի պատճառով ճանապարհը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բայց մինչև երեկո հաջողվել էր վերականգնել երթևեկությունը: 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси