Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Թե՛ դրսից եվ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը». Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին

«Թե՛ դրսից եվ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը». Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին

12:05 | 19.02.2020 | Մշակույթ

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, այդ առթիվ  «Իրավունքը» ուսումնասիրեց  հայ մեծանուն գրող, բանաստեղծ, ազգային եւ հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի` իր ժամանակակիցներին ուղղված նամակներից ու զրուցներից պատառիկներ, որոնցից թերեւս առանձնացրել ենք մեկը, որը մեկ դար անց էլ արդիական է ու մտահոգող, կարծես ոչինչ չի փոխվել, խնդիրները նույնն են ու անլուծելի:

Ներկայացնում ենք Հովաննես Թումանյանի նամակը Ավետիք

Իսահակյանին. «Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես: Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերեւաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով...Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ: Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ» :

09.12.1921

Կ.Պոլիս-Վենետիկ

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси