Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՍԻՄ կուսակցության նախագահության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԻՄ կուսակցության նախագահության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

16:38 | 18.02.2020 | Քաղաքականություն

ՍԻՄ կուսակցությունը ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն համարում է հակասահմանադրական արկածախնդրություն, որի ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին: Այն քաղաքական համատեքստը, որի շրջանակներում որոշվել է անցկացնել հանրաքվեն,ոչ մի առնչություն չունի Հայաստանում իրավական ժողովրդավարական պետություն կառուցելու հիմնարար սկզբունքների հետ:

Սույն հանցավոր գործընթացի միակ նպատակը սահմանադրական կարգի հերթական տապալումով հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է և 2018-ի սահմանադրական կարգը տապալելու միջոցով կատարված իշխանազավթման ամբողջացման նպատակ է հետապնդում, ինչը պետականությունը քանդելու հերթական քայլն է:

ՍԻՄ կուսակցությունը, արձանագրելով, որ հանրաքվեին մասնակցելը նշանակում է հանցակցություն սահմանադրական կարգի տապալմանը, չցանկանալով մասնակից դառնալ օրվա ոչ լեգիտիմ իշխանության և նրա առաջնորդի անօրինական նախաձեռնությանը՝ հայտարարում է հանրաքվեի քվեարկությանը որևէ կերպ չմասնակցելու մասին և կոչ է անում ՀՀ քաղաքացիներին բոյկոտել հանրաքվեն:

ՍԻՄ կուսակցության նախագահություն

17.02.2020

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси