Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չկայացավ թարգմանչի բացակայության պատճառով

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չկայացավ թարգմանչի բացակայության պատճառով

14:03 | 18.02.2020 | Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չկայացավ թարգմանչի բացակայության պատճառով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չկայացավ թարգմանչի բացակայության պատճառով:

Փաստացի նիստը չսկսված հետաձգվեց: 

Ինչպես հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանը, նիստից անմիջապես առաջ թարգմանիչ Ծովինար Թորոսյանից հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ նա չի կարող ներկա գտնվել նիստին, իսկ դատարանը կարճ ժամանակով չի կարողացել ապահովել թարգմանչով: Հաշվի առնելով այն, որ առանց թարգմանչի նիստի անցկացումն անհնար է (թարգմանիչն ապահովում է թարգմանություն ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի համար), դատավորը հետաձգեց նիստը: Նիստը կկայանա փետրվարի 25-ին ժամը 13:00-ին:  

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси