Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կարո Փայլանը Տրապիզոնում քրիստոնեական գերեզմանների պղծման հարցով դիմել է Թուրքիայի ՆԳ նախարարին

Կարո Փայլանը Տրապիզոնում քրիստոնեական գերեզմանների պղծման հարցով դիմել է Թուրքիայի ՆԳ նախարարին

13:32 | 18.02.2020 | Քաղաքականություն

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում հուղարկավորությունից մեկ ամիս էլ չանցած անհայտ անձինք պղծել են «Սանտա Մարիա» կաթոլիկ եկեղեցու անդամներից մեկի գերեզմանը: Այս մասին իր Facebook-ի էջում տեղեկացրել է Թուրքիայի Միլլի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

Վանդալները հունվարի 18-ին հուղարկավորված Զեհրա Չոլաքի շիրիմին ամրացված ժամանակավոր խաչը հանել են և այրել:

Դեպքի վերաբերյալ Տրապիզոնի ոստիկանության բաժին բողոք է ներկայացրել հանգուցյալի այրին, սկսվել է հետաքննություն:

Քրիստոնյաների նկատմամբ սա առաջին նմանատիպ գործողությունը չէ: Նույն անձի թաղման ժամանակ եկեղեցուց ոչ հեռու գտնվող գերեզմանատուն է եկել դիմակավորված մի անձ ու փորձել է խլել խաչը, ինչը նրան չի հաջողվել: Դրանից հետո հուղարկավորության ժամանակ գերեզմանատանը հայտնվել է մարդկանց մի խումբ, որը բարձրաձայն գոռացել է «Ալլահ աքբար» և սկսել է մահմեդական աղոթք արտաբերել:

Դեպքերի կապակցությամբ 2 հարցադիմում է ուղարկվել Թուրքիայի խորհրդարանին և ներքին գործերի նախարարին: Առաջին հարցադիմումը ուղարկել է քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Թումա Չելիքը, երկրորդը` նույն կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

Մասնավորապես հայազգի պատգամավորը ներքին գործերի նախարարից հետաքրքրվել է, թե արդյոք նախարարությունը  իրականացրել է հետաքննություն հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած սադրանքի վերաբերյալ, և առհասարակ քրիստոնյաների գերեզմանների վրա տեղի ունեցած հարձակումների մեղավորներ երբևէ հայտնաբերվել և պատժվել են, թե ոչ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси