Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այո՛, մենք պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է. Մելիքյան

Այո՛, մենք պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է. Մելիքյան

13:10 | 18.02.2020 | Քաղաքականություն

Եթե չլիներ «Ոչ»-ի քարոզչության կողմ, ապա հնարավոր չէր լինի մեր քաղաքացիներին հասու դարձնել ինչպես «Այո»-ն հաստատող, այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները, «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Այո՛, մենք պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է։ Ոչ միայն պնդում ենք, այլև խնդրագիր ենք ներկայացրել ՀՀ նախագահին։ Ցավոք, նախագահը նշանակեց հանրաքվեն։ Մեր պետական շահի տեսանկյունից մենք շատ ավելի մեծ վնասներ և կորուստներ կունենանք, եթե բացի հակասահմանադրականությունից խնդիր հարուցվի նաև արդարացիությունն այս գործընթացում», - նշեց բանախոսը։

Անդրադառնալով քարոզչությանը՝ Ռուբեն Մելիքյանը նկատեց, որ «Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբով ո՛չ ցանկություն, ո՛չ էլ ժամանակ չունեն ակտիվ քարոզարշավ իրականացնելու, մարզեր մեկնելու։

«Մենք քաղաքական գործիչներ չենք և չենք պատրաստվում դառնալ քաղաքական գործիչներ», - ասաց նա։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ իշխանության համոզմամբ՝ հանրաքվեն վստահության գործընթաց է, իրավապաշտպանն ընդգծեց՝ քվեաթերթիկում կոնկրետ հարց է լինելու, որն իրենք հակասահմանադրական են համարում։ Այնտես, ըստ նրա, վստահության հարց չկա։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը միաժամանակ հույս հայտնեց, որ հանրաքվեով առաջարկությունները կմերժվեն, և մեծ ցնցումներ չեն լինի։

«Մեր երկրում դրանից հետո գործընթացները պետք է սովորական հունով ընթանան», - ասաց նա։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси