Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Աջափնյակի նոր ղեկավարը Թելման Թադևոսյանն է

Աջափնյակի նոր ղեկավարը Թելման Թադևոսյանն է

10:54 | 18.02.2020 | Քաղաքականություն

Աջափնյակի նոր ղեկավարը Թելման Թադևոսյանն է

 

Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը: Վերջինս Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարն էր: Հիշեցնենք՝ Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանն աշխատանքից ազատվել էր երեկ՝ փետրվարի 17-ին: Ըստ մամուլի հրապարակումների, Բաբայանն աշխատանքից ազատվել էր ապօրինի շինարարության թույլտվության համար: Թելման Թադևոսյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի ընկերներ,հարազատներ և գործընկերներ, Սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ ստանձնելու եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ Շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Հ.Մարությանին՝ նման վստահության համար»։

 

 

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси