Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». Ինչու այս անգամ Փաշինյանը չհանդիպեց հայ համայնքի հետ. պատճառը օնկոհիվանդների հարցն է, որոնց դեպորտ են անում

«Հրապարակ». Ինչու այս անգամ Փաշինյանը չհանդիպեց հայ համայնքի հետ. պատճառը օնկոհիվանդների հարցն է, որոնց դեպորտ են անում

09:38 | 18.02.2020 | Մամուլ

«Հրապարակ». Ինչու այս անգամ Փաշինյանը չհանդիպեց հայ համայնքի հետ. պատճառը օնկոհիվանդների հարցն է, որոնց դեպորտ են անում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր բոլոր միջազգային այցերի ժամանակ, որպես կանոն, պարտադիր հանդիպում է հայ համայնքի հետ, հատկապես հիմա, երբ կոչ է արել մեր համաքաղաքացիներին` գալ Հայաստան, մասնակցել հանրաքվեին, որպես ընտրական տուրիզմի զարգացման կռվան։

Սակայն երեք օր գտնվեց Գերմանիայում` ո՛չ Բեռլինում, ուր բավականին հայեր կան, ո՛չ էլ Մյունխենում, ուր հայերը նույնպես շատ են, թեկուզեւ քարոզչություն անելու համար, հեղափոխական իր թեզերը ներկայացնելու-տարածելու համար հանդիպում չունեցավ հայկական համայնքների հետ»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը: Ինչո՞ւ, գուցե ժամանակի խնդի՞ր էր։ «Ոչ, համայնքային կառույցներից եղել է հանդիպման մեծ ցանկություն, սակայն Փաշինյանը խուսափել է»:

Ո՞րն է խնդիրը։ «Գերմանական հայ համայնքի գլխավոր խնդիրներից առաջնայինը հայ հիվանդների, հիմնականում օնկոհիվանդների հարցն է, որոնց հիմա դեպորտ են անում Գերմանիայից, իսկ Հայաստանը հնարավորություններ չունի նրանց օգնելու, բուժումը նույնքան պատշաճ շարունակելու, միայն անցյալ տարի` այդ եւ այլ պատճառներով, 1000-ից ավելի մարդ է դեպորտ արվել։ Դա հաստատ տոնական-հեղափոխական` «դմփ-դըմփ, հու» հանդիպման հիմք չէր կարող լինել, այդ իսկ պատճառով էլ նա խուսափել է հանդիպումներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси