Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Բոլոր թաղապետերը զբաղվելու են քարոզարշավով, բացի Դավիթ Կարապետյանից. Ինչո՞ւ են նրան մեկուսացրել

«Ժողովուրդ». Բոլոր թաղապետերը զբաղվելու են քարոզարշավով, բացի Դավիթ Կարապետյանից. Ինչո՞ւ են նրան մեկուսացրել

08:56 | 18.02.2020 | Մամուլ

«Ժողովուրդ». Բոլոր թաղապետերը զբաղվելու են քարոզարշավով, բացի Դավիթ Կարապետյանից. Ինչո՞ւ են նրան մեկուսացրել

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից:

Մասնավորապես, հանդիպումը նախաձեռնվել է հենց Փաշինյանի կողմից, որը ցանկացել է քննարկում ունենալ արդեն երեկվանից պաշտոնապես մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շուրջ:

Հայտնի էր, որ հիմնական գործող անձինք Սուրեն Պապիկյանը, Սիփան Փաշինյանը եւ Հակոբ Սիմիդյանն էին լինելու, բայց երեկ պարզվել է, որ քարոզչությանն ակտիվ ներգրավվելու են նաեւ մարզպետները եւ վարչական շրջանների ղեկավարները: Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքը եւս մասնակցելու է քարոզարշավին, կհստակեցվի` ինչ գրաֆիկով եւ ձեւաչափով, եւ կոչ է արել ակտիվ նախապատրաստվել:

Եվ ուշագրավ է, որ բոլոր վարչական շրջանների ղեկավարները զբաղվելու են քարոզարշավով, բացի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանից. նրան թույլ չեն տվել:

Հիշեցնենք, որ Դավիթ Կարապետյանը Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը լքած Հայկ Սարգսյանի մորաքրոջ թոռն է եւ վերջինիս «հոպար» է ասում: Ըստ ամենայնի, այս հանգամանքն է պատճառ դարձել, որ Կարապետյանին մեկուսացնեն հանրաքվեի աշխատանքներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси