Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովրդի մեծ մասը չի հասկանում, թե ինչքանո՞վ է օրինական հանրաքվեն, բայց վստահում է Նիկոլ Փաշինյանին». հոգեբան Սամվել Խուդոյան

«Ժողովրդի մեծ մասը չի հասկանում, թե ինչքանո՞վ է օրինական հանրաքվեն, բայց վստահում է Նիկոլ Փաշինյանին». հոգեբան Սամվել Խուդոյան

14:16 | 17.02.2020 | Քաղաքականություն

«Ժողովրդի մեծ մասը չի հասկանում, թե ինչքանո՞վ է օրինական հանրաքվեն, բայց վստահում է Նիկոլ Փաշինյանին». հոգեբան Սամվել Խուդոյան

 

Ապրիլի 5-ին Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնելուն ուղղված հանրաքվեն մնում է բանավեճի հիմնական թեմաներից մեկը: Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ ժողովրդի մեծ մասը չի հասկանում, թե ինչքանո՞վ է օրինական հանրաքվեն, կամ որքանո՞վ են օրինական Սահմանադրական դատարանի անդամների հրաժարականին առնչվող փոփոխությունները:

 

Ըստ հոգեբանի՝ այդ թյուրընկալումը մարդկանց բաժանել է 2 խմբի:

«Մեկն այն է, որ ժողովուրդն ուղղակի վստահում է Նիկոլ Փաշինյանին, ժողովուրդը Հրայր Թովմասյանին ու ՍԴ անդամներին կապում է նախկին իշխանությունների հետ, և կարծես նոր ոգևորություն է առաջացել, ինչպես ասում են՝ նախկին իշխանությունների վերջին բաստիոնը քանդելու հարցում»,- նկատում է հոգեբանը՝ նշելով, որ հենց այդ տեսակետը պաշտպանող մարդիկ հանրաքվեի «այո» ճամբարի կողմնակիցներն են:

Ըստ Սամվել Խուդոյանի՝ «ոչ»-ի կողմնակիցները հիմնականում իրավաբաններն են, ովքեր որոշման մեջ օրենքի խախտում են տեսնում:

«Նրանց մոտ այն պնդումն է, որ մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, իր ցանկությամբ ուզում է փոխել ՍԴ-ն»,- ասաց հոգեբանը՝ հավելելով, որ այդ տեսակետը կարելի է բնութագրել՝ որպես վարչապետի նկատմամբ բացասական վերաբերմունքի արտահայտություն

«Չնայած իմ համար անհասկանալի է՝ ժողովրդի կամքից ավելի բարձր օրենքը ո՞րն է»,- զարմանում է հոգեբանը՝ վստահություն հայտնելով, որ հասարակ ժողովրդին այդուհանդերձ չի ներկայացվում, թե ինչ փոփոխության են գնում այս հանրաքվեով:

ԱԺԴ կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանն այստեղ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ոչ ոք չի ուզում ճշտել այն հարցը, թե ի՞նչ ենք հասկանում՝ «ժողովուրդ» ասելով:

«Տվյալ պահին ապրողնե՞րը, քվեարկության իրավունք չունեցող նրանց երեխանե՞րը, թոռնե՞րը, նախորդնե՞րը, որ որոշել են այդ Սահմանադրությունը: Սահմանադրության մեջ ամրագրված է գաղափար, որ ցանկացած հոդված կարելի է փոխել, բացի առաջին երկու հոդվածներից: Ժողովուրդն էլ չի կարող փոխել, որովհետև Սահմանադրությունը դարերի մեջ ապրող ժողովրդի Սահմանադրությունն է»,- ասաց Արշակ Սադոյանը:

Մեր հարցին ի պատասխան՝ հոգեբան Սամվել Խուդոյանը վստահեցրեց, որ այսօր երկրում էյֆորիկ վիճակ չկա, քանի որ 2018 թվականի էյֆորիան երկար տևել չէր կարող:

«Էյֆորիա չի կարող հիմա լինել: Բայց ասել, որ սթափ մտածողություն է՝ ոչ: Ժողովրդի մեծ մասն իր համար կուռքեր է ման գալիս, իսկ Նիկոլ Փաշինյանն իսկապես մեծ գործ արեց և բավական շատ փոփոխություններ մտցրեց: Եվ այդ ամենը կուռքի տպավորություն է ստեղծում, որը պակաս չէ էյֆորիայից. ամեն ինչին վստահել, ամեն ինչին հավատալ»,- հարցին ի պատասխան՝ ասաց հոգեբանը՝ նկատելով՝ քննադատական մտածողությունը քչերին է հատուկ, իսկ այսօր «ոչ թե էյֆորիա է, այլ վստահություն, և դա իր դերը, անշուշտ, կկատարի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси