Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Չեմ կասկածում, որ հանրաքվեն «Այո» կասի եւ կհեռացնի Հրայր Թովմասյանին. Արշակ Սադոյան

Չեմ կասկածում, որ հանրաքվեն «Այո» կասի եւ կհեռացնի Հրայր Թովմասյանին. Արշակ Սադոյան

13:49 | 17.02.2020 | Քաղաքականություն

Չեմ կասկածում, որ հանրաքվեն «Այո» կասի եւ կհեռացնի Հրայր Թովմասյանին. Արշակ Սադոյան

ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի կարծիքով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը անձնական շահից ելնելով հանցագործություն է գործել:

«Իմ կարծիքով կա մի հատ բացարձակապես  անթույլատրելի բան, երբ որ անձնական շահերից ելնելով, սեփական համոզմունքի դեմ, մարդը գնում է տտվյալ պահի շահից ելնելով: Ես լավ ճանաչում եմ Հրայր Թովմասյանին, լավ գիտեմ Վարդան Պողոսյանին, լավ գիտեմ` ինչ պայմաններում, ոնց է գրվել այդ Սահմանադրությունը, բայց երբ որ ի շնորհակալություն ինձ Հրայր Թովմասյանի կողմից Սահմանադրական փոփոխությունների մեջ մտցվեց Սահմանադրական ժողովի պարբերական թարմացման գաղափարը, 12 տարով ընտրվելու գաղափարը եւ 6 տարով նախագահ ընտրելու գաղափարը, ես ասեցի` մալադեց, թեպետ Սերժի հագով կարված Սահմանադրություն էր,  բայց շատ բաներ լավ են ստեղծված: Եւ հետո մարդը իր համոզմունքին հակառակ, ելնելով անձնական շահից, որոշեց որ 6 տարին, 12 տարին չպետք է գործի եւ գնաց հանցագործության իր խղճի դեմ եւ ես կածում եմ, որ մինչեւ 2030 թվականը եւ ավելին պատոնավարելը բացարձակ դատապարտելի է, առավել եւս խիստ վտանգավոր է պետության եւ ժողովրդի համար: Եւ ես համոզված եմ, որ մարդիկ ինչքան էլ հեռու լինեն Սահմանադրական նորմերից լավ հասկանում են` ով ով է, ինչի համար է խցկվել, ինչ է ուզում  անի եւ չեմ կասկածում, որ հանրաքվեն «Այո» կասի եւ կհեռացնի Հրայր Թովմասյանին, Ֆելիքս Թոխյանին եւ մյուսներին»,- ասաց Սադոյանը:

Սադոյանի  կարծիքով` Հրայր Թովմասյանը այլեւս իրավունք չունի լինել ՍԴ նախագահ:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ կարծիք հայտնեց, որ ժողովրդի մեծ մասը չի հասկանում, թե որքանով է օրինական այս  հանրաքվեն, կամ ՍԴ անդամների հրաժարականի հետ կապված փոփոխությունները:

«2 մոտեցում կարող ենք այստեղ առանմձնացնել, որ ժողովուրդը վստահում է Նիկոլ Փաշինյանին, ժողովուրդը Հրայր Թովմասյանին եւ ՍԴ անդամներին կապում է նախկին իշխանությունների հետ    եւ այդ վերաբեմունքը փոխանցվում է այստեղ եւ նոր ոգեւորություն է առաջացել, նախկին իշխանությունների նախկին «բաստիոնը» քանդել: Սա «Այո»-ի կողմնակիցների դիրքորոշումն է, իսկ «Ոչ»-ի կողմնակիցները այստեղ ավելի շատ օրենքի խախտում են տեսնում, չնայած իմ համար անհասկանալի է` ժողովրդի կամքից ավելի բարձր օրենք որն է, համաժողովրդական հանրաքվեն ամենաբարձր ինստացիան է, որով օրենքը կարար աշխատեր»,- ասաց նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси