Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արցախյան խնդրի կարգավորման հիմքում կարող են դրվել միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներ. Ղազինյան

Արցախյան խնդրի կարգավորման հիմքում կարող են դրվել միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներ. Ղազինյան

13:03 | 17.02.2020 | Քաղաքականություն

Արցախյան խնդրի կարգավորման հիմքում կարող են դրվել միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներ. Ղազինյան

Արցախյան հակամարտության կարգավորման հիմքում կարող են դրվել միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներ. ազգերի ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի վաղեմի երազանքն է հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ, որտեղ միջազգային պրակտիկան նախընտրում է պաշտպանել տարածքային ամբողջականությունը։

Դրանով էր պայմանավորված Արցախի անկախության գործընթացը, պետական ինստիտուտների ձեւավորումը, ժողովրդավարական արժեքների եւ իդեալների ամրագրումը Արցախի Սահմանադրության եւ պետական իշխանության մարմինների գործունեության մեջ։

Վերջին ժամանակներում հաճախ ենք լսում այնպիսի վտանգավոր արտահայտություններ, ինչպիսիք են «Արցախը Հայաստան է, եւ վերջ», «Արցախը Հայաստանի մարզ է», «Բակո Սահակյանը Արցախի մարզպետն է» եւ այլն, իսկ Հայաստանի իշխանությունները վարում են Արցախի միջազգային-իրավական սուբյեկտայինությունը նվազեցնելու եւ միջազգային հանրությանը Արցախը որպես Հայաստանի մաս ներկայացնելու քաղաքականություն։

Ցանկանում եմ կարծել, որ նշված արտահայտությունների հեղինակները «մոլորված եւ անգրագետ» պատրիոտներ են, իսկ իշխանությունների մեջ չկան խելացի եւ բանիմաց իրավաբաններ, որ Փաշինյանին կհուշեն, որ Հայաստանի կենսական շահերից է բխում Արցախյան հակամարտությունը որպես ազգերի ինքնորոշում ներկայացնելը, ինչ որ պահի Արցախի անկախությունը ճանաչելը, ապա հետագա ճակատագիրը Արցախի ժողովրդի ուղղակի կամարտահայտման միջոցով որոշելը։

Սա հատկապես կարեւոր է Արցախյան հակամարտության միջազգային-իրական հարթության վրա կարգավորելու հեռանկարի գոյությամբ, ինչի մասին առաջին անգամ բարձրաձայնվեց Մյունխենյան դեբատի ժամանակ։

Չեմ ուզում հավատալ, որ այս ամենն արվում է հատուկ ծրագրի շրջանակներում, իսկ անողները քաջ գիտակցում են իրենց արարքների պետական մակարդակի վտանգավորությունը։

Ցանկացած խոսք, միտք կամ գործողություն, որ կթուլացնի Արցախի միջազգային-իրավական սուբյեկտայինությունը կդիտարկվի որպես Ադրբեջանական շահերի ուղղակի ներկայացուցչություն եւ պաշտպանություն՝ հետագա բոլոր իրավական եւ քաղաքական հետեւանքներով։

Եվ միշտ հիշեք. Արցախը երբեք չի եղել եւ երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси