Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգեւորականների հավաքին

Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգեւորականների հավաքին

11:06 | 17.02.2020 | Հասարակություն

Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգեւորականների հավաքին
 
 
Փետրվարի 15-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը մեկնեց Վատիկան՝ մասնակցելու Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ եկեղեցիների միջեւ պաշտոնական երկխոսության շրջանակում կազմակերպվող երիտասարդ հոգեւորականների հավաք-հանդիպմանը։

Պատվիրակության կազմում են Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը եւ Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մակարյանը: 

Մեկշաբաթյա ճանաչողական այցի ընթացքում պատվիրակությունը կայցելի Կաթոլիկ եկեղեցու հոգեւոր ուսումնական-կրթական կենտրոններ, Առաքելական պալատ, ինչպես նաեւ պաշտոնական հանդիպում կունենա Հռոմի քահանայապետ, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի հետ։ 

Հավաքի մասնակիցների համար պաշտոնական ընդունելություն են կազմակերպելու Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ կաթոլիկ ու հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցականները։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси