Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արցախում 9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Արցախում 9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

18:55 | 15.02.2020 | Պատահարներ

Արցախում 9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Մարտունի քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Շ. Ս.-ն վարելով «Նիսսան Իքստրաիլ» մակնիշի ավտոմեքենան, փետրվարի 13-ին ժամը 18:55-ի սահմաններում Մարտունի քաղաքի Ազատամարտիկների և Խաչատրյան փողոցների հատվող խաչմերուկի հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ, 2011թ. ծնված Ա. Ս.-ին, ինչի հետևանքով վերջինս գանգուղեղային փակ տրավմայով, աջ սրունքի ստորին երրորդի պատռված վերքով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում:

Այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից

Ճանապարհատրանսպորտային պատահարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси