Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ-ն նպատակ է դրել ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն նպատակ է դրել ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել. Նիկոլ Փաշինյան

18:39 | 15.02.2020 | Քաղաքականություն

ՀՀ-ն նպատակ է դրել ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել. Նիկոլ Փաշինյան

 

Գերմանիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպեց Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի  թղթակիցը Մյունխենից, հանդիպմանը հայկական կողմից մասնակցեցին ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը։

ՀՀ վարչապետը, ողջունելով Էռնա Սոլբերգին, նշեց, որ շատ ուրախ է հանդիպման համար։ Վարչապետի խոսքով՝ այն լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, նախանշելու երկու երկրների հարաբերությունները ակտիվացնելու ուղիները։ «Տիկին վարչապետ, Հայաստանում այժմ բարեփոխումների շրջան է։ Մենք ունենք բարեփոխումների օրակարգ տարբեր ոլորտներում, մասնավորապես, դատաիրավական ոլորտու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց, որ 2018 թվականին Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարության մակարդակը նոր հարթություն բարձրացավ։ Եղած ձեռքբերումները ունենալով ՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ նպատակ ունեն ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել։ ՀՀ վարչապետը մանրամասն ներկայացրեց Հայաստանում դատաիրավական ոլորտում բարեփոխումների ընթացքը։ Նա նշեց, որ բարեփոխումների ճանապարհին Հայաստանի կարևոր գործընկերն է Եվրամիությունը։

ՀՀ վարչապետը կարևոր համարեց միջազգային գործընկերների աջակցությունը բարեփոխումների հարցում և ավելացրեց, որ նույնիսկ առանց աջակցության Հայաստանը նպատակ է դրել ժողովրդավարության մակարդակը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել։ Նորվեգիայի վարչապետը դրական համարեց այն, որ Հայաստանում բարեփոխումների գործընթաց է սկսել և պատրաստակամություն հայտնեց քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси