Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Զելենսկին հայտնել է Ղրիմում ընտրություններ անցկացնելու ցանկության մասին

Զելենսկին հայտնել է Ղրիմում ընտրություններ անցկացնելու ցանկության մասին

17:45 | 15.02.2020 | Քաղաքականություն

Զելենսկին հայտնել է Ղրիմում ընտրություններ անցկացնելու ցանկության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ղրիմում ընտրություններ անցկացնելու ցանկության մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր ցանկությունն է 2020-ի հոկտեմբերին անցկացնել տեղական ընտրություններ ողջ Ուկրաինայի տարածքում, այդ թվում՝  Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որոշակի տարածքներում, և կցանկանայինք նաև Ղրիմում»,-ասել է Զելենսկին:

Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը շեշտել է, որ նման քայլը հնարավոր չէր լինի առանց քաղաքական պայմանների: «Մենք այս պատերազմը չսկսեցինք, բայց պետք է վերջ տանք դրան: Եվ մենք դա կանենք ձեզ հետ միասին»,-ասել է Զելենսկին:

2014-ի Մարտի 16-ին Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքում բնակիչների 96 տոկոսը կողմ է քվեարկել ՌԴ-ի հետ միավորմանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси