Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պենտագոնի ղեկավարը Չինաստանն անվանել է աշխարհակարգի աճող սպառնալիք

Պենտագոնի ղեկավարը Չինաստանն անվանել է աշխարհակարգի աճող սպառնալիք

17:33 | 15.02.2020 | Հասարակություն

Պենտագոնի ղեկավարը Չինաստանն անվանել է աշխարհակարգի աճող սպառնալիք

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը շաբաթ Մյունխենյան անվտանգության հարցերով համաժողովում ելույթ ունենալիս Չինաստանն անվանել է աշխարհակարգի աճող սպառնալիք, հայտնում է Associated Press-ը: 

Էսփերը, մասնավորապես, Չինաստանին մեղադրել է «արեւմտյան նոու-հաուն գողանալու, ավելի փոքր հարեւաններին վախեցնելու եւ ցանկացած մեթոդներով ու ցանկացած գնով հնարավորություններ որոնելու մեջ»:

«Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն ավելի ու ավելի արագ է ընթանում սխալ ուղղությամբ՝ ավելի շատ են ներքին բռնաճնշումները, շատ են գիշատչական տնտեսական պրակտիկաները, շատ է ծանրքաշայնությունը եւ, ինչն ինձ ամենից շատ է մտահոգում, շատ է ագրեսիվ ռազմական դիրքորոշումը»,- հայտարարել է Էսփերը:

Ընդ որում՝ նա շեշտել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում Չինաստանի հետ հակամարտության մեջ մտնել, եւ նշել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը Չինաստանին ապահովել է բժշկական մատակարարումներով, որ օգնի նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում:

Պենտագոնի ղեկավարը, սակայն, հայտարարել է, որ Պեկինը իր երակարաժամկետ մտադրություններում հստակություն է մտցրել, եւ Եվրոպային ու մնացյալ աշխարհին կոչ է արել «արթնանալ» Չինաստանի ներկայացրած սպառնալիքներին դեմ հանդիման:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси