Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՊԲ շտաբում ծառայողական խորհրդակցություն է տեղի ունեցել Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ

ՊԲ շտաբում ծառայողական խորհրդակցություն է տեղի ունեցել Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ

14:59 | 15.02.2020 | Քաղաքականություն

 

ՊԲ շտաբում ծառայողական խորհրդակցություն է տեղի ունեցել Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ

Փետրվարի 15-ին ՊԲ շտաբում՝ բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ լրատվական ծառայությունից:

 Խորհրդակցության ընթացքում քննարկվել են վերջին շրջանում Արցախի զինված ուժերում տեղ գտած մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ բանակի հրամանատարն առանձին-առանձին վերլուծության ենթարկեց կատարված դեպքերը, խոսեց դրանց առաջացման հավանական պատճառների և հետագա անելիքների մասին:

«Յուրաքանչյուր զինվորի մահ ծանր կորուստ է մեզ համար և այդ կորստի մեղքի կրողը մեզնից ամեն մեկն է: Չնայած ամենօրյա խիստ ռեժիմով մեր կողմից իրականացվող աշխատատանքներին, այդուհանդերձ, վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում»,- ասել է Կարեն Աբրահամյանը:

 Խորհրդակցության ընթացքում իրնց նկատառումներն են ներկայացրել նաև բանակի հրամանատարի տեղակալներն ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչները: Վերջիններս ըստ  ուղղությունների, ներկայացրել են բանակում միջանձնային հարաբերությունների բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ այս օրերին շտաբի համապատասխան բաժինների և ծառայությունների սպաների կողմից իրականացված աշխատանքները զորամասերի մշտական տեղակայման  և  մարտական հերթապահության կրման վայրերում, որոնց ընթացքում հատուկ կարևորություն է տրվել անվտանգության կանոնների պահպանմանն ու զինծառայողների միջև առողջ  փոխհարաբերություններ ձևավորելու գործընթացներին:

Բանակի հրամանատարը, կարևորելով կատարված աշխատանքները, նշել է, որ չնայած զինծառայողների բարոյահոգեբանական ապահովման ոլորտի բարելավման ուղղությամբ շարունակական բնույթ կրող քայլերին, այնուամենայնիվ ակնհայտ են նաև թերացումներ, ինչի կապակցությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնատար անձանց, իսկ ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներին կոչ է արել, ցանկացած բնույթի իրավախախտում հայտնաբերելու դեպքում, լինել առավել հետևողական ու սկզբունքային՝ դեպքերի ծնող պատճառներն ու հանգամանքները  ի հայտ բերելու գործընթացում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси