Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ֆիլիպ Կիրկորովին հետօսկարյան խնջույքի ժամանակ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի թիկնապահի հետ են շփոթել. լրատվամիջոցներ

Ֆիլիպ Կիրկորովին հետօսկարյան խնջույքի ժամանակ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի թիկնապահի հետ են շփոթել. լրատվամիջոցներ

13:01 | 15.02.2020 | Հասարակություն

Ֆիլիպ Կիրկորովին հետօսկարյան խնջույքի ժամանակ Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի թիկնապահի հետ են շփոթել. լրատվամիջոցներ

Լոս Անջելեսում օրեր առաջ տեղի ունեցած «Օսկար» մրցանակաբաշխության 92-րդ արարողությունից հետո երկրպագուների ուշադրությունը սևեռվել է հետօսկարյան խնջույքի վրա, որին համաշխարհային աստղեր և ռուսական շոու բիզնեսի հայտնի դեմքեր են այցելել, հայտնում է rusarminfo.ru կայքը:

Համացանցում աստղային խնջույքից լուսանկարներ և տեսանյութեր են սկսել տարածվել, որոնց թվում է նաև ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի համատեղ լուսանկարը, որի հետևի ֆոնին ՌԴ երգիչ Ֆիլիպ Կիրկորովն է պատկերված: 

Լուսանկարը, որում երևում է, թե ինչպես է Կիրկորովն ուշադիր հետևում աստղային զույգին, մինչ նրանք ավանդական լուսանկարման համար հարմար դիրքեր են ընտրում, մի շարք մեկնաբանությունների և քննարկումների առիթ է տվել: 

«Քանյեն նոր թիկնապահ ունի»,- գրել են օգատերերը:

Ինքը` Ֆիլիպ Կիրկորովը, Instagram սոցիալական կայքի իր էջում ակտիվորեն լուսաբանել է իր այցը մրցանակաբաշխությանը և անգամ ցուցադրել «Օսկար 2020»-ի իր հրավիրատոմսը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси