Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը

19:22 | 14.02.2020 | Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինից ժամանել է Մյունխեն: ՀՀ վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը, որի ընթացքում ողջույնի խոսքով են հանդես եկել անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Ինշիգերը և Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

Ինչպես հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են ավելի քան 40 երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ: Մասնավորապես, մասնակիցների թվում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրենինգերը և այլք:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси