Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հանրաքվեի «ՈՉ»-ի շտաբի ձեւավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին. ԿԸՀ

Հանրաքվեի «ՈՉ»-ի շտաբի ձեւավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին. ԿԸՀ

14:46 | 14.02.2020 | Քաղաքականություն

Հանրաքվեի «ՈՉ»-ի շտաբի ձեւավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին. ԿԸՀ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձեւավորելու ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 17-ին:

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձեւավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020 թվականի փետրվարի 18-ից: Գրությունը (դիմումը) կարող է ներկայացվել աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00-ն:

Գրությանը (դիմումին) կից ներկայացվում է «ՈՉ» քարոզչության կողմ ձեւավորելու եւ լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը՝ ստորագրված քաղաքացիների կողմից, եւ որոշումը ստորագրած «ՈՉ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

Մեկից ավելի գրություններ (դիմումներ) ստացվելու դեպքում դրանք քննարկվելու են՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելու հերթականության:

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси