Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թրամփը չի բացառել, որ կարող է արգելել պաշտոնյաներին գաղտնալսել իր հեռախոսազանգերը այլ երկրների ղեկավարների հետ

Թրամփը չի բացառել, որ կարող է արգելել պաշտոնյաներին գաղտնալսել իր հեռախոսազանգերը այլ երկրների ղեկավարների հետ

12:47 | 14.02.2020 | Քաղաքականություն

Թրամփը չի բացառել, որ կարող է արգելել պաշտոնյաներին գաղտնալսել իր հեռախոսազանգերը այլ երկրների ղեկավարների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ նա կարող է արգելել պաշտոնյաներին գաղտնալսել իր հեռախոսազանգերն այլ երկրների ղեկավարների հետ` ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի շուրջ պատմությունից հետո, որն իմպիչմենտի գործընթացի մեկնարկի պատճառ էր դարձել:

«Երբ դուք հեռախոսով զրուցում եք օտարերկրյա ղեկավարի հետ, այդ զանգը գաղտնալսվում է: Ես կարող եմ վերջ տալ այս պրակտիկային»,- ասել է Թրամփը FoxNews-ին տված հարցազրույցում:

CNN-ի փոխանցմամբ` Թրամփը վերջերս անհանգստացած է արտասահմանյան ղեկավարների հետ իր խոսակցությունների նոր արտահոսքի հնարավորությամբ:
Համաշխարհային առաջնորդների հետ հեռախոսազրույցները խիստ խիստ կորդինացված իրադարձություններ են, որոնք մանրամասն պլանավորում են պահանջում նախագահի` ազգային անվտանգության թիմի կողմից: ԱՄՆ նախագահի եւ օտարերկրյա ղեկավարի միջեւ տիպիկ զրույցի ընթացքում նրան կարող են տասնյակ պաշտոնյաներ  միանալ: Նրանցից ոմանք նախագահի հետ մեկ սենյակում են գտնվում, օրինակ` ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կամ պետքարտուղարը, բայց շատերը խոսակցությունները լսում են այլ տեղերից կամ իրավիճակային սենյակից:

Փոխնախագահ Մայք Փենսը կամ նրա` ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հաճախ միանում են նախագահի հեռախոսազանգերին, ինչպես եւ` տարածաշրջանի` Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենը: Երկու օգնականները սովորաբար լսում են` զանգի հուշագիրը կամ սղագրությունը մշակելու եւ ներկացնելու համար:

2018-ի հուլիսին Սպիտակ տունը դադարեցրել էր Թրամփի` համաշխարհային առաջնորդների հետ հեռախոսազանգերի ամփոփ նկարագրության հրապարակման պրակտիկան, սակայն ավելի ուշ կրկին վերսկսել էր այն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси