Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ավելի լավ է՝ հիշեք, թե ինչպես եկաք մեր դուռը». Գորգիսյանը՝ Սիփան Փաշինյանին

«Ավելի լավ է՝ հիշեք, թե ինչպես եկաք մեր դուռը». Գորգիսյանը՝ Սիփան Փաշինյանին

11:52 | 14.02.2020 | Քաղաքականություն

 

«Ավելի լավ է՝ հիշեք, թե ինչպես եկաք մեր դուռը». Գորգիսյանը՝ Սիփան Փաշինյանին

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պատասխանելով Սիփան Փաշինյանի հայտարարությանը, թե ամաչում է, որ ԼՀԿ-ի հետ եղել է մի թիմում:

Գորգիսյանը, մասնավորապես, գրել է.

«Երբ միայն բարեկամական կապերի շնորհիվ պատգամավոր դարձած անձը, այդպես էլ չի դառնում քաղաքական գործիչ, չի սովորում ճիշտ գրել նույնիսկ գործընկերների ազգանունները, բայց վստահորեն սկսում է ատելության քարոզ, թերեւս չհասկանալով ինչպես եւ ինչու է տեղի ունեցել հեղափոխությունը։

Հիմա դե արի ու էս մարդկանց հատ հատ բացատրիր, թե ինչ է բազմակարծությունը, քաղաքական բազմազանությունը, քաղաքական բանավեճը եւ քաղաքական երկխոսության մշակույթը։

Մեկ տարուց ավել է, իշխանություն են, բայց չկարողանալով զգալի ձեռքբերումներ գրանցել որեւէ ոլորտում, դեռ ընդդիմություն են խաղում նախորդ իշխանություններին։ Ու քանի որ իրենց պատկերացրած քաղաքական դաշտում կարող է լինել միայն մեկ ընդդիմություն, բոլոր նրանք ովքեր իրենց հետ համաձայն չեն, ուրեմն անպայման նախկինների կողմից են։

Միասին անցած ճանապարհի համար անկեղծ ամաչելուց առաջ, լավ կլիներ հիշել, թե ինչպես Վանաձորում մեծ աղմուկով տապալվելուց հետո, եկաք մեր դուռը՝ դաշինք կազմելու խնդրանքով։

Հարգելիներս, ձեզ 73% ձայն են տվել, որ առաջ շարժվեք ու երկիրն էլ առաջ տանենք, ոչ թե անվերջ շոուներով կռիվ տաք անցյալի ուրվականների դեմ»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси