Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհներն անորոշ ժամանակ փակ կլինեն

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհներն անորոշ ժամանակ փակ կլինեն

20:01 | 13.02.2020 | Պատահարներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 17:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բեռնատարների համար), Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ գյուղ տանող ավտոճանապարհը և Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, ինչպես նաև Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան և  Ծաղկահովիտ գյուղի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի, Արարատի մարզերում, Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի, Շիրակի մարզի Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր»հատվածում տեղում է ձյուն: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси