Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դալիի ու Պիկասոյի գործերը՝ մարտի 7-ից ապրիլի 26-ը Հայաստանի ազգային պատկերասրահում

Դալիի ու Պիկասոյի գործերը՝ մարտի 7-ից ապրիլի 26-ը Հայաստանի ազգային պատկերասրահում

19:40 | 13.02.2020 | Մշակույթ

Մարտի 7-ից ապրիլի 26-ը Հայաստանի ազգային պատկերասրահը և «Ազգերի արվեստ» հիմնադրամը կներկայացնեն «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, հայտնում են պատկերասրահից: Դրա շրջանակում նախատեսում են ցուցադրել Դալիի և Պիկասոյի մոտ 300 ստեղծագործություն՝ մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Հավաքածուն 4-րդն է մասնավոր հավաքածուների մեջ:

Սա Դալիի քանդակի՝ ամենամեծ, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է ամբողջ աշխարհում:

Նախագիծը ներկայացվել է մոտ 11 երկրում, դրա ղեկավարը ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն է: Դալին իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ, գրող է, սյուռեալիզմի հիմնադիրներից մեկը:

Նա հեղինակել է «Վերջին ընթրիքը», «Հիշողության կայունություն», «Կորպուս գիպերկուբուս» և մի շարք այլ հայտնի կտավներ: Իսպանացի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկոասոն Կուբիստական շարժման հիմնադիրներն է։ Նրա հայտնի կտավներից են «Ալժիրցի կանայք», «Գեռնիկա», «Երազ», «Ավինյոնի աղջիկները» և այլն: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси