Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընդունեց հակածխախոտային օրինագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընդունեց հակածխախոտային օրինագիծը

18:46 | 13.02.2020 | Քաղաքականություն

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 76 կողմ, դեմ 16 և 7 ձեռնպահ ձայներով, ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը հարտարարություն է տարածել․

«ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում:

Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 13-ի նիստում ներկայացրել էր ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը»: Նշենք, որ օրենքն ընդունվել է ամբողջությամբ՝ 76 կողմ, դեմ 16 և 7 ձեռնպահ ձայներով։  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси