Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արմավիրի մարզում «քրեական ենթամշակույթ» կրող անձինք են բերման ենթարկվել

Արմավիրի մարզում «քրեական ենթամշակույթ» կրող անձինք են բերման ենթարկվել

17:49 | 13.02.2020 | Պատահարներ

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձինք։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։

Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք, այդ թվում՝ ատրճանակ։ Հասարակական անվտանգության ապահովումը ոստիկանության առաջնային խնդիրներից է։ Այս համատեքստում քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակության անվտանգության։ 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси