Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քրեակատարողական հիմնարկները վերազինվում են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով

Քրեակատարողական հիմնարկները վերազինվում են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով

13:09 | 12.02.2020 | Քաղաքականություն

Քրեակատարողական հիմնարկները վերազինվում են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով

 

ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ առանձնակի կարեւորվել են քրեակատարողական հիմնարկների արդիականացումը եւ տեխնիկական հագեցումը, մասնավորապես՝ անվտանգության եւ հսկողության ապահովման ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով վերազինումը։

Ռազմավարական այս ուղենիշների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից արդեն իսկ ձեռք են բերվել եւ բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ռենտգեն սարքեր, ինչպես նաեւ «SECUPLUS» մակնիշի անցումային եւ ձեռքի շարժական դեդեկտորներ (մետաղորսիչ սարքեր), որոնց կիրառմամբ հանձնուքների, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկների ռեժիմային գոտիներ մուտք գործող ֆիզիկական անձանց ստուգումն ու զննությունն իրականացվում են անհամեմատ արագ, արդյունավետ եւ հուսալի եղանակով։

Ժամանակակից հիշյալ սարքերով տեխնիկական վերազինումը հնարավորություն  է տալիս էականորեն նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, այդ թվում՝ թմրամիջոցների ներթափանցման դեպքերը, բացի այդ՝ ստուգման գործընթացներում նորարարական սարքերը մարդկային միջամտությունը հասցնելու են նվազագույնի` դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը։

Նոր սերնդի տեխնիկական սարքեր ձեռք բերելու եւ դրանք քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ շահագործման մեջ եղած նախկին սարքերի հետ համատեղ օգտագործելու արդյունքում հնարավոր է դարձել նաեւ ավելացնել հսկման կետերի քանակները` բարելավելով հիմնարկների անվտանգության ապահովման մակարդակը եւ հսկողության վիճակը։

Քրեակատարողական հիմնարկների տեխնիկական վերազինումը եւ արդիականացումը կրելու է շարունակական բնույթ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси