Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԲՀԿ-ն դեռ չի որոշել հանրաքվեի ժամանակ «Այո»-ի ճամբարում կլինի, թե՝ «Ոչ»-ի

ԲՀԿ-ն դեռ չի որոշել հանրաքվեի ժամանակ «Այո»-ի ճամբարում կլինի, թե՝ «Ոչ»-ի

11:58 | 11.02.2020 | Քաղաքականություն

ԲՀԿ-ն դեռ չի որոշել հանրաքվեի ժամանակ «Այո»-ի ճամբարում կլինի, թե՝ «Ոչ»-ի

 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դժվարանում է ասել՝ արդյո՞ք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կհավաքի անհրաժեշտ ձայներ: Ըստ նրա՝ այդ հարցին պետք է պատասխանեն մարդիկ, որոնք պատարստվում են մասնակցել հանրաքվեին:

«Ես չեմ կարող ժողովրդի փոխարեն ասել, գնացեք՝ ժողովրդին հարցրեք: Ժողովրդին հարցրեք, սա լինելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե՞, թե՞ իշխանություններին վստահություն հայտնելու քվե»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ ԲՀԿ-ն կլինի «Այո»-ի՞, թե՞ «Ոչ»-ի ճամբարում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ քաղխորհրդի նիստ կհրավիրեն և հարցը կքննարկեն, որից հետո իրենց տեսակետը կհայտնեն:

Նա նաև բացառեց՝ Սահմանադրական դատարան դիմելու և հանրաքվեի արդյունքները վիճարկելու հնարավորությունը:

«Սահմանադրական դատարանը շահագրգիռ կողմ է, դրա համար մենք ձեռնպահ ենք մնացել, որպեսզի բոլորին հասկանալի լինի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին, իսկ քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси