Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Վստահելի» կադրերի պակաս. Մուկուչյանն Արարատ Միրզոյանին ներկայացրել է հանրաքվեի հապշտապ անցկացման ռիսկերը. «Փաստ»

«Վստահելի» կադրերի պակաս. Մուկուչյանն Արարատ Միրզոյանին ներկայացրել է հանրաքվեի հապշտապ անցկացման ռիսկերը. «Փաստ»

10:59 | 11.02.2020 | Քաղաքականություն

«Վստահելի» կադրերի պակաս. Մուկուչյանն Արարատ Միրզոյանին ներկայացրել է հանրաքվեի հապշտապ անցկացման ռիսկերը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ «հին Հայաստանից մնացած» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան, որը «հին Հայաստանից մնացած» ՍԴ անդամների հարցով հանրաքվեն պիտի կազմակերպի, ԱԺ-ում հանդիպում է ունեցել խոսնակ Արարատ Միրզոյանի հետ և քննարկել հանրաքվեի հետ կապված հարցեր։

«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ Մուկուչյանը հանգամանալից ներկայացրել է հանրաքվեի «հապշտապ» անցկացման հետ կապված հնարավոր ռիսկերը, ինչպես նաև մանրամասնորեն «բացել» հանրաքվեի անցկացման ֆինանսական հատվածը, թե ինչքան ծանրություն կունենա այն պետբյուջեի վրա։

Ըստ մեր աղբյուրների, հանդիպմանն առանձին ուշադրություն է դարձվել հատկապես ընտրական հանձնաժողովներ կազմելու հարցին, քանի որ այն գործող իշխանությունների համար ունի առանցքային նշանակություն, ավելին, նրանց ամենացավոտ կողմերից մեկն է։

Բանն այն է, որ ներկայումս գործող իշխանությունները հանձնաժողովներում չունեն համապատասխան թվով «վստահելի» կադրեր, քանի որ ընդհանրապես տեղերում կադրերի խնդիր ունեն, այդ իսկ պատճառով որոշել են հնարավորինս ուժեղանալ այստեղ, չնայած իշխանության վերին էշելոններին զեկուցվել է, որ շատերն են պատրաստ իրենց «ծառայությունները մատուցել»:

Ի դեպ, մեր աղբյուրը փոխանցել է, որ Մուկուչյանը դժվարություններից ու ժամանակի սղությունից բողոքելուց հետո, այդուամենայնիվ, Միրզոյանին վստահեցրել է՝ ամեն ինչ կկազմակերպվի իդեալական»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси