Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայտնի է Գեղարքունիքի մարզում խոշոր վթարից տուժած 10 անձանց ինքնությունը

Հայտնի է Գեղարքունիքի մարզում խոշոր վթարից տուժած 10 անձանց ինքնությունը

12:29 | 08.02.2020 | Քաղաքականություն

Հայտնի է Գեղարքունիքի մարզում խոշոր վթարից տուժած 10 անձանց ինքնությունը

Հայտնի է դարձել այսօր՝ փետրվարի 8-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր վթարից տուժածների ինքնությունը:

Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին՝ Ծակքար գյուղի մոտակայքում,  տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծակքար գյուղի մոտակայքում բախվել են «Opel» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 28-ամյա Սիփան Մ.-ն, ուղևորներ՝ Վասակ Մ.-ն, Գագիկ Մ.-ն, Հայկարամ Ե.-ն, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 33-ամյա Տիգրան Ս.-ն, ուղևորներ՝ Իռա Գ.-ն, Հեղինե Ա.-ն, Էրիկա Ա.-ն, Անուշ Ա.-ն և Վերոնիկա Ա.-ն, հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները Անուշ Ա.-ի և Վերոնիկա Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси