Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հանրապետության տարբեր տարածքներում ավտոմեքենաներ են արգելափակվել

Հանրապետության տարբեր տարածքներում ավտոմեքենաներ են արգելափակվել

12:14 | 08.02.2020 | Պատահարներ

Հանրապետության տարբեր տարածքներում ավտոմեքենաներ են արգելափակվել

Փետրվարի 7-8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Երնջատափ, Ճարճակիս գյուղերում, Ծաղկահովիտ-Ալագյազ և Շիրակի մարզի Մուսայելյան-Վարդաղբյուր, Սիզավետ-Ղազանչի ավտոճանապարհներին, Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհի մոտակայքում, Սպիտակի ոլորանների մոտակայքում, Գառնի-Ջրվեժ, Վարդաղբյուր-Սալուտ, Սիսիան-Երևան և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси