Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դպրոցների ֆինանսավորումը 20 տոկոսով չի նվազել, իրականացվում է ըստ սահմանված կարգի. ԿԳՄՍՆ

Դպրոցների ֆինանսավորումը 20 տոկոսով չի նվազել, իրականացվում է ըստ սահմանված կարգի. ԿԳՄՍՆ

14:58 | 07.02.2020 | Հասարակություն

ԿԳՄՍՆ-ից հերքել են մամուլում տարածված այն տեղեկությունները, թե իբր 20 տոկոսով նվազել է դպրոցների ֆինանսավորումը: Հայտարարության մեջ նշված է.

«Տեղեկացնում ենք, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը:

Դպրոցների ֆինանսավորումը չի նվազել, այլ, ընդհակառակը, ավելացել է ոչ միայն նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված, այլև այն դպրոցներում, որտեղ ուսուցչի 1 դրույքի դիմաց վճարը ցածր է եղել 108.8 հազար դրամից, այն բարձրացել է և հավասարվել 108.8 հազար դրամի՝ պահպանելով դրանից բարձր փաստացի դրույքաչափը:

Այս պահին դպրոցների ֆինանսավորումն իրականացվում է ըստ սահմանված կարգի»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси