Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երեւանի կենդանաբանական այգին փակ է. հայտնի է ուղտի անկման հավանական պատճառը

Երեւանի կենդանաբանական այգին փակ է. հայտնի է ուղտի անկման հավանական պատճառը

09:06 | 06.02.2020 | Հասարակություն

Երեւանի կենդանաբանական այգին փակ է. հայտնի է ուղտի անկման հավանական պատճառը

EcoNews.am-ը հայտնել է, որ Երեւանի կենդանաբանական այգում կենդանիներ են անկել: Այս մասին փետրվարի 5-ին, ԵԿԱ հանդես է եկել հայտարարությամբ. «Սույն թվականի հուվարի 30-ին «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի «Սմբակավորներ» ստորաբաժանման երկսապատ ուղտերից մեկը /1գլուխ էգ, տարիքը՝ 20/ անկել է: Կենդանու ներքին օրգաններից վերցրված նմուշներն ուղարկվել են ԿԵ Սննդի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ:

Մանրադիտակային հետազոտությամբ ներկայացված նմուշներում հայտնաբերվել են տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ: Ներկա պահին Կենդանաբանական այգին ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ հիվանդության դեմ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Նորությունների դեպքում Կենդանաբանական այգին հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси