Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իրանն անհրաժեշտ է համարում խոցված Boeing-ի համար փոխհատուցումների քննարկումը

Իրանն անհրաժեշտ է համարում խոցված Boeing-ի համար փոխհատուցումների քննարկումը

15:48 | 03.02.2020 | Հասարակություն

Իրանն անհրաժեշտ է համարում խոցված Boeing-ի համար փոխհատուցումների քննարկումը

Իրանն անհրաժեշտ է համարում ուկրաինական ինքնաթիռի զոհերի ընտանիքներին փոխհատուցումների հարցի հետագա քննարկումը, որը հունվարի սկզբին խոցվել Է Թեհրանի մերձակայքում: Այդ մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Իրանը 80-հազարական դոլար փոխահատուցում է առաջարկել զոհերի ընտանիքներին, սակայն Կիեւը ձգտելու է հասնել ավելի մեծ գումարի: «Մենք առայժմ որեւէ որոշման մասին չենք հայտարարել: Այդ հարցը քննարկվում է կառավարության կողմից ստեղծված իրավաբանական կոմիտեում: Անտարակույս, այդ հարցի քննարկման եւ փոխըմբռնման անհրաժեշտություն կա»,-ասել է Ռաբիին՝ խոսելով փոխհատուցումների մասին:

Կառավարության տեղեկատվական պորտալի հրապարակած տեսանյութի համաձայն, Ռաբիին նշել է, որ Իրանը գործում է միջազգային կանոնների ու չափորոշիչների հիման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси