
Փետրվարի 8-ին տոնախմբում ենք երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։ Տեսանյութ
11:44 | 03.02.2020 | Հասարակություն
Փետրվարի 8-ին տոնախմբում ենք երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։
Այս տարի Փետրվարի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը։
Սուրբ Սարգիսը Հայ Առաքելական եկեղեցու, թերևս «ամենաերիտասարդական» տոնն է։
Այդ օրը Սուրբ Սարգիս անունը կրող բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Հավարտս Պատարագի՝ կօրհնվեն բոլոր սիրահար զույգերն ու երիտասարդները։
Պատարագին նախորդող գիշերը, երիտասարդները, ըստ ավանդույթի, ճաշակում են աղաբլիթ՝ հուսով, որ երազում կտեսնեն իրենց ապագա կողակցին։