Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շատ դժբախտ պատահարներ են լինում, որովհետև երեխաները փորձում են կրկնօրինակել մուլտֆիլմի հերոսներին. Հոգեբան

Շատ դժբախտ պատահարներ են լինում, որովհետև երեխաները փորձում են կրկնօրինակել մուլտֆիլմի հերոսներին. Հոգեբան

22:50 | 01.02.2020 | Հասարակություն

Շատ դժբախտ պատահարներ են լինում, որովհետև երեխաները փորձում են կրկնօրինակել մուլտֆիլմի հերոսներին. Հոգեբան

Մեր օրերում հաճախ ենք նկատում, որ ծնողերի մեծ մասը երեխաներին շատ ժամանակ չի հատկացնում, նրանք նախընտրում են բջջային հեռախոսը տալ երեխային, որպեսզի Youtube-ով ինչ-որ մուլտֆիլմ դիտի, կամ դիմում են հեռուստացույցի ու համակարգչի օգնությանն ու սկսում են զբաղվել իրենց գործերով: Իրականում ինչպիսի՞ մուլտֆիլմեր կամ ֆիլմեր պետք է դիտի երեխան: Այս և այլ հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ հոգեբան Նունե Վարդանյանից:

Ծնողները ցանկացած անհանգստության ժամանակ կապ են հաստատում հոգեբանի հետ

Հայաստանում փոխվել է հոգեբանին դիմելու մշակույթը: Մարդիկ այսօր արդեն սա բնական են համարում, քան 10 տարի առաջ: Այդպես է հատկապես երեխաների դեպքում: Ծնողները ցանկացած անհանգստության ժամանակ կապ են հաստատում մեզ հետ: Ինչ վերաբերում է իրենց, ապա մինչև դանակը ոսկորին չի հասնում, չեն դիմում:

Եթե նախկինում մանկապարտեզում բալիկը չէր ինտեգրվում, ծնողներն ասում էին՝ դե լավ, ժամանակ է պետք, հիմա իրենք ականջի ետև չեն գցում:

Երեխաների հետ կապված խնդիրները տարբեր են: Կարող են լինել փոքր տարիքում ունեցած վախերը, ագրեսիան, դպրոցում հարմարվելու, շփման հետ խնդիրները: Դեռահասության շրջանում ավելի շատ ծնող-երեխա հարաբերություններն են:

Տանը հաճախ ծնողները գաղափար չունեն, թե երեխան ի՞նչ է դիտում

Երեխաներին պետք չէ ինքնահոսի թողնել, պետք է ֆիլտրենք, թե ի՞նչ դիտի: Երբ հարցնում ես ծնողին, թե՝ ի՞նչ է նայում քո երեխան, ապա պատասխանը հազվադեպ է համապատասխանում երեխայի՝ «ի՞նչ ես նայում» հարցին տրված պատասխանին: Տանը հաճախ ծնողները գաղափար չունեն, թե երեխան ի՞նչ է դիտում. այստեղ ես վտանգ եմ տեսնում: Հայ երեխան պետք է որոշ ազատություն ունենա, բայց քանի որ ինֆորմացիայի հոսքն անսահմանափակ է, դուք չեք կարող չվերահսկել:

Փոքրիկներն ինչ տեսնում՝ ընդօրինակում են: Շատ դժբախտ պատահարներ են լինում, որովհետև երեխաները փորձում են կրկնօրինակել, ասենք, ֆիլմի, մուլտֆիլմի հերոսներին: Գիտենք, թե երեխաների երևակայությունը ինչքան զարգացած է, ու իրենք հաճախ չեն տարանջատում, թե ո՞րն է երևակայություն, ո՞րը՝ իրականություն: Այս տեսակետից խորհուրդ կտամ շատ շփվել երեխաների հետ:

Այսօր երեխային շատ հեշտ կարելի է կտրել իրականությունից՝ տանելով մի տեղ, որն իր տարիքային հետաքրքրություններին չի համապատասխանում: Կա համացանց, ծնողները հաճախ ծուլանում են, չեն խաղում երեխաների հետ: Կողմ չեմ նաև, որ ծնողը 24 ժամ զբաղեցնի երեխային: Ցավոք, այս մի ծայրահեղությունն էլ կա:

Որպես ծնող եմ ասում՝ երբ կա Youtube, դժվար է ժամանակակից մուլտֆիլմերից վերադառնալ սովետական մուլտֆիլմերին: Եթե երեխան տեսնում է այդ վառ գույները, հետո էլ չի ուզի նայել ավելի պաստելային, հանգիստ գույնի մուլտֆիլմեր: Փոքրիկների համար ամենալավ բանը Baby Einstein-ն է: Սա նայելուց հետո կարելի է անցնել ավելի հանգիստ մուլտֆիլմերի, որոնք հին են, սովետական, հետո՝ պարզ է, կգա մի տարիք, որ չեք վերահսկի նրանց: Քանի դեռ ձեր ձեռքերում է, պետք է գրագետ ընտրել այն, ինչ պետք է նայի: Գունավոր մուլտֆիլմերից հետո էլ հետ ճանապարհ չկա, երեխան կձանձրանա նայել ինչ-որ հանգիստ մուլտֆիլմ:

 Երեխաներն ագրեսիվություն սովորում են՝ այն դիտելով

Ագրեսիվություն կարելի է սովորել՝ այն դիտելով: Մի հետազոտություն կա, երեխան նստած է սենյակում, խաղում է, մի կին, ով հետազոտողն է, 10 րոպե հետո վեր է կենում ու մուրճով հարվածում է սենյակում գտնվող խաղալիքին: Դրանից հետո երեխային տանում են ուրիշ սենյակ: Ուզում է խաղալ, ասում են՝ ոչ, այս խաղալիքները քեզ համար չեն, տանում են այլ սենյակ, որտեղ կարող է խաղալ՝ ինչով ուզում է, այնտեղ տեսնում է նույն խաղալիքից ու մուրճից: Շատ ուրիշ խաղալիքներ էլ կան, բայց վերցնում է մուրճն ու խփում՝ կրկելով նույն այն բառերը, ինչ ասում էր այդ կինը:

Համարվում է, որ ցանկացած դեռահաս երեխա մոտ 20.000 բռնության և 10.000 սպանության դեպքի է ականատես լինում հեռուստատեսության, սոցիալական կայքերի միջոցով, ու այդպիսով մոդելավորվում է ագրեսիվ վարքը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси