Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ-ն հայտարարել է Իրաքում «Ալ-Քաիդա» խմբավորման նախկին առաջնորդի ձերբակալման մասին

ԱՄՆ-ն հայտարարել է Իրաքում «Ալ-Քաիդա» խմբավորման նախկին առաջնորդի ձերբակալման մասին

13:26 | 01.02.2020 | Հասարակություն

ԱՄՆ-ն հայտարարել է Իրաքում «Ալ-Քաիդա» խմբավորման նախկին առաջնորդի ձերբակալման մասին

Լոնդոնի Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի իրավապահները հինգշաբթի օրը ձերբակալել են մի տղամարդու, ով, ենթադրաբար, Իրաքում գործող «Ալ-Քաիդա» խմբավորման առաջնորդն է եղել, հայտնում է Newsweek-ը:

Ձերբակալված Ալի Յուսիֆ Ահմեդ ալ-Նուրին մեղադրվում է իրաքյան Ալ-Ֆալուջա քաղաքում երկու ոստիկանների սպանության մեջ: Իրաքի դատարանն Ալ-Նուրիի կալանավորման մասին հրաման է ներկայացրել, իսկ երկրի կառավարությունը պահանջում է արտահանձնել ձերբակալվածին, գրում է պարբերականը:

 

Եթե կասկածյալի արտահանձնումը հաստատվի դատարանի կողմից, նրա` Իրաք վերադառնալու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси