Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Առողջապահության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ կորոնավիրուսի առկայության կասկածանքով

Առողջապահության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ կորոնավիրուսի առկայության կասկածանքով

20:55 | 29.01.2020 | Հասարակություն

Առողջապահության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ կորոնավիրուսի առկայության կասկածանքով

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆոյսբուքյան գրառմամբ հերել է համացանցում տարածված տեղեկությունը, թե «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ բարձր ջերմությամբ և կորոնավիրուսի առկայության կասկածանքով:

«Լրահոսում տեղեկություններ են տարածվում, թե «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ բարձր ջերմությամբ և կորոնավիրուսի առկայության կասկածանքով:
Պաշտոնապես հերքում ենք վիրուսի առկայությունը պացիենտների մոտ: Վերջիններիս մոտ կորոնավիրուսին բնորոշ որևէ կլինիկական աշխտանշան չկա` ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, հազ: Ավելին, ռենտգենաբանական հետազոտության արդյունքում թոքաբորբ չի ախտորոշվել»,-գրել է նա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси